ուրբաթ, հոկտեմբեր 2
2 / 10 / 2026
Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին

Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Չեխիայի ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Պիրունչիկին։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Նախագահը շնորհավորել է դեսպանին և նրա միջոցով՝ Չեխիայի ժողովրդին ու իշխանություններին՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և առաջընթաց։ Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ։

Դեսպան Պիրունչիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Չեխիայի պատրաստակամությունը խորացնելու Հայաստանի հետ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև Հայաստանի և Չեխիայի փոխգործակցությանը Եվրոպական միության շրջանակում։

  • Կիսվել: