ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի սփյուռքի ներկայացուցիչները նույնպես պետք է զգան իրենց պատասխանատվությունը. Դմիտրի Մեդվեդև

Հայաստանի և Ադրբեջանի սփյուռքի ներկայացուցիչները նույնպես պետք է զգան իրենց պատասխանատվությունը. Դմիտրի Մեդվեդև

Այդ սփյուռքի ներկայացուցիչները նույնպես պետք է զգան իրենց պատասխանատվությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ PolitStartup նախագծի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ТАСС-ը:

Մեդվեդևը սփյուռքի ներկայացուցիչներին հիշեցրել է իրենց պատասխանատվության մասին՝ կապված Ռուսաստանի տարածքում հայերի և ադրբեջանցիների բախումների հետ․

«Երբ այս ամենը (ԼՂ հակամարտություն) արտաքին խնդրից վերածվում է ներքին խնդրի, այդ սփյուռքի ներկայացուցիչները նույնպես պետք է զգան իրենց պատասխանատվությունը»։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին ՌԴ ամբողջ տարածքում բախումներ են տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: Ըստ հայկական հասարակական կազմակերպությունների, ադրբեջանցիները կանգնեցրել են հայկական համարանիշերով մեքենաները և ծեծի ենթարկել նրանցոփւմ գտնվող մարդկանց: 

 
 

  • Կիսվել: