Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական էլիտաներն առայժմ պատրաստ չեն փոխզիջումների. Ժարիխին
ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, «Ուկրաինա» ամսագրի (հրատարակվում է Մոսկվայում) խմբագիր Վլադիմիր Ժարիխինն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ առայժմ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական էլիտաները պատրաստ չեն փոխզիջումների, որոնք կարող են հանգեցնել որևէ համաձայնագրի կնքման ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։
Նա միաժամանակ նշել է՝ դրական փաստ է համեմատական խաղաղության պահպանումը։ «Հակամարտությունում ամեն մեկն իր ճշմարտությունն ունի, և չի կարելի ասել, թե ինչ-որ մեկը միանշանակ ճիշտ է, ինչ-որ մեկն էլ՝ սխալ»,- ասել է փորձագետը։
Ըստ Վլադիմիր Ժարիխինի՝ Ռուսաստանն իր կողմից գործադրում է բոլոր ջանքերը միջնորդական գործառույթների կատարման համար, բայց հակամարտող կողմերը հաճախ նրան դժգոհություններ են ներկայացնում։