շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այդ ամոթխած մարդու վրա մի կիլո ասկոլկա կա. Գասպարյանը՝ Երանոսյանի «ամոթխած» լինելու մասին

Այդ ամոթխած մարդու վրա մի կիլո ասկոլկա կա. Գասպարյանը՝ Երանոսյանի «ամոթխած» լինելու մասին

Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանն այսօր դատավարության ժամանակ հայտարարեց, որ Վլադիմիր Գասպարյանն այն ժամանակ, երբ Ռազմական ոստիկանության պետ էր, երեք զինծառայողների նշանակման մասին հրամանագրեր է ստորագրել, որոնք սակայն չեն ներկայացել ծառայության և աշխատել են որպես վարորդ։

Հարցին, թե գուցե Երանոսյանի նման ամաչե՞լ է տեղեկացնել իր վերադասին՝ պաշտպանության նախարարին, որ այդ զինծառայողները  ծառայության չեն գալիս, ինչպես Երանոսյանն էր ամաչել նրան զգուշացնել, որ իր դուստրը ևս աշխատանքի չի գնում, Գասպարյանը պատասխանեց. «Ես այդ հարցում անամոթ եմ»։

Դատավորը հակադարձեց. «Այո, տեսնում ենք, Երանոսյանը շատ ամոթխած է...»։

«Այդ ամոթխած մարդու վրա մի կիլո ասկոլկա կա, որ մտածում եք՝ փոր ունի, փոր չունի, սաղ փորը սետկա է...»,-հակադարձեց Գասպարյանը։

Հարցին, թե այս հարցում իր թերացման պատճառը տեսնո՞ւմ է, Գասպարյանը պատասխանեց. «Գետինն եմ մտնում, ամաչում եմ դրանից... կատակ եմ անում.. բա ի՞նչ ասեմ»,-ասաց նա՝ ի պատասխան դատավորի սաստման, թե սա կատակ անելու տեղ չէ։

Նշենք, որ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահում)։

Ըստ մեղադրանքի՝ Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանը եւ Լեւոն Երանոսյանը կատարել են պաշտոնեական դիրքի չարաշահում, պաշտոնեական կեղծիք եւ պետական միջոցներից խոշոր չափերի հափշտակություն։ Դրանց հետեւանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս:

  • Կիսվել: