շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը մեծ հնարավորություններ և լայն դռներ է բացում․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը մեծ հնարավորություններ և լայն դռներ է բացում․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:

«Սիրելի՛ երիտասարդներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրն ավելի հիշարժան ու առանձնահատուկ է դառնում մեր երկրի համար օրեր առաջ տեղի ունեցած նշանակալի իրադարձությամբ:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը մեծ հնարավորություններ եւ լայն դռներ է բացում մեր երկրի առջեւ՝ հզորացնելու տնտեսությունը, զարգացնելու կրթությունը եւ ամրապնդելու անվտանգությունը: Ձեր սերունդն է լինելու հարատեւ խաղաղության ամենամեծ կառուցողն ու պահապանը:

Հավատում եմ, որ միասին կկերտենք անվտանգ, արդար ու բարեկեցիկ Հայաստան, որտեղ դուք կկարողանաք իրականացնել ձեր երազանքները՝ առանց սահմանափակումների, անորոշությունների ու վախերի:

Եկեք միասին քայլենք դեպի համերաշխություն եւ խաղաղ ապագա:

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի երիտասարդ»,- ասվում է ուղերձում։

  • Կիսվել: