երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություն չկա. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություն չկա. ՀՀ ԱԳ նախարար

Եթե Հայաստանն ու Ադրբեջանը որևէ պահի բանակցություններ սկսեն խաղաղության պայմանագրի շուրջ, ապա այդ բանակցությունների օրակարգում անպայման պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ֆիքսված սկզբունքների հիման վրա: Այս մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ադրբեջանի իշխանությունների փոխարեն ես կկենտրոնանայի 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա: Այս պահին խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություններ չի վարվում»,- ասաց Միրզոյանը:

Նշենք, որ ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման և խաղաղության պայմանագրի հարցը հասցեագրվել էր ՌԴ արտգործնախարար Լավրովին, որը սակայն հրաժարվեց պատասխանել և վերահասցեավորեց այն Միրզոյանին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: