ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ռազմական լուծում չունի. Սպիտակ տուն

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ռազմական լուծում չունի. Սպիտակ տուն

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին հաղորդումներով։

՛՛Մենք ակտիվորեն ներգրավված ենք Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ շփումներում՝ հասկանալու համար, թե ինչ կարող ենք անել այս բռնությանը վերջ դնելու համար։

Այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Կոչ ենք անում զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից։ Մենք նաեւ խրախուսում ենք կողմերին վերականգնել ուղիղ հաղորդակցության ուղիները՝ ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական, եւ վերահաստատել դիվանագիտական գործընթացին հավատարմությունը ճգնաժամը հաղթահարելու համար՛՛,- ասել է նա։

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Ադրբեջանն օգտվել է Ուկրաինայում Ռուսաստանի վիճակից՝ Քիրբին նշել է, որ շարժառիթների մասին դժվար է խ, թեեւ, նրա խոսքով,, հնարավոր է, որ ՛՛որոշ առաջնորդներ կարող էին մտածել, որ Ռուսաստանը այս պահին շատ զբաղված է՛՛: ՛՛Բայց մենք պետք է զգույշ լինենք այդ հարցերում՛՛,-ընդգծել է նա:

  • Կիսվել: