կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին. ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին. ԱԳՆ

Հոկտեմբերի 2-ին Ժնևում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ժնևում։ Այս մասին հայտնել էՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
 
«Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Այսպիսով` անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից»,– ասել է Հունանյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: