Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հոգաբարձուների նոր խորհրդում ընդգրկվել են հայտնի գործիչներ
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի 2-ամյակի կապակցությամբ ձևավորվել է նոր կազմով հոգաբարձուների խորհուրդ։ Այդ մասին որոշումը հաստատել է հիմնադրամի հիմնադիր Արմեն Մարտիրոսյանը:
Ինչպես տեղեկանում ենք հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, խորհրդում ներառվել են իրենց ոլորտներում առաջատար մասնագետներ: Նրանք են.
Արտակ Բեգլարյան՝ Արցախի պետական նախարարի խորհրդական - հոգաբարձուների խորհրդի նախագահ,

Արա Բաբլոյան՝ Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար,

Ալեքսանդր Ուռումյան՝ Շենգավիթ ԲԿ-ի գլխավոր տնօրեն,

Արմեն Նուրբեկյան՝ ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ,

Արմինե Մկրտչյան՝ «ՄերակիՓալ» ընկերության տնօրեն, կազմակերպական զարգացման քոուչ,

Լուսինե Քասարջյան ՝ բարեգործական հիմնադրամների խորհրդատու,

Նարեկ Մկրտչյան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար,

Սամվել Մարտիրոսյան՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ։

Վերջերս տեղի է ունեցել խորհրդի 1-ին նիստը, որի ընթացքում խորհրդի նոր անդամներին ներկայացվել են հիմնադրամի երկու տարվա գործունեության արդյունքները և ապագայում իրականացվելիք ծրագրերը։ Հոգաբարձուների խորհրդի անդամները հաստատել են իրենց պատրաստակամությունը հնարավորինս աջակցել հիմնադրամի աշխատանքներին, որպեսզի Հայաստանի և Արցախի Հանրապետություններում բնակվող առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաները լինեն առողջ և վայելեն իրենց անհոգ մանկությունը։



