Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է․ Եղիշե Կիրակոսյան
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Արդարադատության միջազգային դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 12-ի վճռի կապակցությամբ X-ում գրառում է արել․
«1/3 Արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ իրավասություն ունի քննելու 2020-2023 թվականների պատերազմի ընթացքում և դրանից հետո սպանությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, բռնի անհետացումների և կամայական ձերբակալությունների վերաբերյալ Հայաստանի դիմումները:
2/3 ԱՄԴ-ն իրավասու չէ քննարկելու Ադրբեջանի հայցերը ԼՂ առաջին պատերազմի վերաբերյալ մինչև 1996թ.
3/3 Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հաագայի դատարանը բավարարեց ՀՀ ներկայացրած առաջին և երրորդ նախնական առարկությունները և մերժեց երկրորդը՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի շրջանակում: