հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Հայաստանի առջև ՀԱՊԿ-ի դռները բաց են՝  լիարժեք համագործակցության վերադառնալու համար. Զախարովա

Հայաստանի առջև ՀԱՊԿ-ի դռները բաց են՝  լիարժեք համագործակցության վերադառնալու համար. Զախարովա

Հայաստանի անվտանգության ու կայունության ապահովման հարցում Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի առջև դռները բաց են՝  լիարժեք համագործակցության վերադառնալու համար։ Վերջնարդյունքում, որպես Հայաստանում կայունության երաշխավորների, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին այլընտրանք չկա։ Դա ապացուցված է ոչ թե տարիների, այլ դարերի փորձով, այդպես է գնահատված հայ ժողովրդի կողմից, այդպես արձանագրված է Հայաստանի պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել տպագրված և ոչ մի կեղծ դասագրքում»:

  • Կիսվել: