շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում ենք. Փաշինյան

Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում ենք. Փաշինյան

Այսօր ուղիղ եթերում, պատասխանելով Հանրային ՀԸ-ի հարցերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ միջազգային հանրության տված գնահատականներին՝ Ադրբեջանի ագրեսիային:

Լրագրողի հարցին, թե ինչ գործուն քայլեր ենք անում, որ միջազգային գնահատականները դառնան գործողություններ, վարչապետը, մասնաորապես, նշեց. ՛՛Եթե գործողություն ասելով՝ նկատի ունենք անվտանգությունը, իմ համոզմունքը շարունակում է մնալ նույնը, որ երաշխավորված անվտանգությունը կարող է ապահովել միայն խաղաղությունը, քանի դեռ չունենք համապարփակ խաղաղություն, չենք կարող խոսել համապարփակ անվտանգության մասին:

Մեր բոլոր ջանքերն ամենասուր իրավիճակներում ուղղված են խաղաղությանը, եթե մենք կարծում ենք, որ մեր սահմանների անձեռմխելիությունը պիտի պաշտպանվի, այդ գործողության հեռահար նպատակը նույնպես խաղաղությունն է: Փորձում ենք այնպես անել, որ մեր դիրքորոշումները հստակ լինեն միջազային հանրության համար, և իրավիճակի մասին միջազգային հանրությունն օբյեկտիվ տեղեկություն ստանա՛՛:

Վարչապետը փորձեց ճշտել, թե ինչ նկատի ունի հաղորդավարը՝ գնահատականը գործողության վերածելու ասելով, ինչին ի պատասխան՝ լրագրողը նշեց, որ խոսքը զենքի վաճառքի, մշտադիտարկման, Ադրբեջանի նկատմամբ սանկցիաների կիրառման մասին է:

՛՛Դրանք տարբեր և տարբերվող հարցեր են, Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում ենք՛՛,-վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը

 

 

  • Կիսվել: