հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանի անվտանգային կարիքները բարելավելու հետ կապված լուրջ խնդիրներ ունենք լուծելու` բանակի բարեփոխման գործընթացը սկսված է․ վարչապետ

Հայաստանի անվտանգային կարիքները բարելավելու հետ կապված լուրջ խնդիրներ ունենք լուծելու` բանակի բարեփոխման գործընթացը սկսված է․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2023 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում մի քանի ընդգծումներ արեց:

Նրա խոսքով, 2023 թվականի բյուջեի հարկային եկամտային մասը պլանավորում ենք 2 տրիլիոն 204 մլրդ դրամ, որը 2018 թվականի ցուցանիշից ավելի է 946 մլրդ դրամով, կամ 75,1 տոկոսով:

«Ես ուզում եմ,որ մենք այս փաստն ընդգծենք՝ 4,5 տարի անց, անցած լինելով պատերազմի և քովիդի միջով, մենք առաջարկում ենք բյուջե, որը 2018 թվականի բյուջեից ավելի է 75 տոկոսով: Ընդ որում, պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 509 միլիարդ դրամ՝ աճը 2018 թվականի նկատմամբ՝ 113 տոկոս, այսինքն կրկնապատիկից ավելի, և 2022 թվականի նկատմամբ՝ 47 տոկոս: Բայց, այս թվերի հետևում գոյություն ունեցող բովանդակությունը նույնքան կարևոր է և ես ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ 2022 թվականին մեկնարկում է կամավոր ատեստավորման միջոցով զինծառայողների աշխատավարձերի՝ առնվազն կրկնապատկումը»,- նշեց Փաշինյանը և շեշտեց, որ դեպքեր կլինեն, երբ նույնիսկ եռապատիկին մոտ կլինի աշխատավարձի չափը: «Սրանով մենք անցում ենք կատարում պրոֆեսիոնալ բանակի և այս համատեքստում պետք է ընդգծեմ, հատուկ կարևորություն այն բարեփոխումներին, որ մենք իրականացնում ենք ռազմական կրթության ոլորտում՝ «ընդգծելով, որ մեր այն երիտասարդները, ովքեր կընտրեն ռազմական մասնագիտությունը և ավարտելով ռազմաուսումնական հաստատությունը կստանան նշանակում, այդ պահին նրանք կստանան բնակարան, որը կլինի նրանց սեփականությունը և որն ամբողջությամբ տնօրինելու, նույնիսկ օտարելու իրավունք նրանք կստանան՝ ծառայության պայմանագրային ժամկետն ավարտելուց հետո»:

Փաշինյանի խոսքով, իհարկե, սա երևացող կողմն է և պետք է ընդգծել, որ Հայաստանի անվտանգային կարիքները բարելավելու հետ կապված լուրջ խնդիրներ ունենք լուծելու.

«Բայց, նաև ես պետք է խնդրեմ, որ մենք մեր վերաբերմունքը փոխենք այնքանով, որ պետական գաղտնիք համարվող տեղեկություններ հնարավորինս քիչ հրապարակենք»,-ընդգծեց նա:

«Բայց, կարող ենք ընդգծել, որ բանակի բարեփոխման գործընթացը սկսված է ու ամեն ամսվա հետ նոր թափ է ստանալու», - ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: