Հայաստանի ԱԽ քարտուղարն առաջընթաց է նկատում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի օրակարգային առաջնահերթություններից է, և այդ ուղղությամբ Երևանը շարունակում է աշխատանքները։
Այս մասին «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը մեր օրակարգային առաջնահերթություններից է, և մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի կարգավորենք այդ հարաբերությունները, երկրների միջև բացվի սահմանը»,-ընդգծել է Արմեն Գրիգորյանը։
Վերջինս նաև կարծիք է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, իհարկե, ամեն ինչ իդեալական չէ, սակայն նկատելի է առաջընթաց։