չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ։

«Ցնցված ենք Պահալգամում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության մասին: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Հայաստանը եղբայրական Հնդկաստանի կողքին է ընդդեմ ահաբեկչության ցանկացած ձևի»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում զինված անձինք հանգստավայրերից մեկում կրակել և սպանել են առնվազն 26 զբոսաշրջիկի, կա 30-ից ավելի վիրավոր: Ոստիկանությունը կատարվածի համար մեղադրում է Հնդկաստանի իշխանությունների դեմ պայքարող զինյալներին:

 

  • Կիսվել: