հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի 18 համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

Հայաստանի 18 համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանրային կապերի բաժնից հայտնել են, որ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 18 համայնքում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն

- Արագածոտնի մարզի Ալագյազ, Ծաղկահովիտ, Թալին համայնքներում.

- Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում.

- Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր համայնքերում.

- Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ համայնքներում.

- Շիրակի մարզի Անի համայնքում.

- Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան համայնքներում.

- Վայոց Ձորի մարզի Արենի, Եղեգիս համայնքներում.

- Տավուշի մարզի Բերդ համայնքում:

Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով, իսկ մյուս համայնքներում ավագանու ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով:

Համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2022 թվականի օգոստոսի 11-ից մինչև օգոստոսի 21-ը՝ մինչև ժամը 18:00-ն, գրանցումը կատարվում է՝ 2022 թվականի օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 26-ը:

Ալագյազ համայնքի մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների դեպքում  թեկնածուների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2022 թվականի օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 26-ը՝ մինչև ժամը 18:00-ն, իսկ գրանցումը կատարվում է՝ 2022 թվականի օգոստոսի 26-ից մինչև օգոստոսի 31-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2022 թվականի սեպտեմբերի 11-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ վարչության համապատասխան տարածքային բաժանմունք:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակացույցերը, անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը հրապարակված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում՝ www.elections.am:

  • Կիսվել: