չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանաբնակ տասնյակ եզդիներ դիմել են ու պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել սահման․ ԱԺ պատգամավոր

Հայաստանաբնակ տասնյակ եզդիներ դիմել են ու պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել սահման․ ԱԺ պատգամավոր

Հայաստանի եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները, այդ մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության՝ ազգության եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«Ադրբեջանի` վերջին օրերի սադրիչ ռազմական գործողությունները հայկական կողմից արժանանում են համարժեք պատասխանի: Եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի այս սադրիչ գործողությունները, և հայաստանաբնակ տասնյակ եզդիներ դիմել են ու պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել սահման և պահպանել մեր ընդհանուր սահմանը», -հավելեց պատգամավորը՝ աշխարհի եզդիներին կոչ անելով հայկական սփյուռքի հետ աշխատել ակտիվ:

  • Կիսվել: