ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստան ժամանած Ղազախստանի նախագահի դիմավորման արարողությունը` լուսանկարներով

Հայաստան ժամանած Ղազախստանի նախագահի դիմավորման արարողությունը` լուսանկարներով

Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմավորման արարողությունը։ Ղազախստանի նախագահին դիմավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հնչել են Հայաստանի և Ղազախստանի պետական օրհներգերը, որից հետո Փաշինյանը և Տոկաևը ողջունել են Հայաստանի ու Ղազախստանի պատվիրակություններին։ Այնուհետև Հայաստանի վարչապետը և Ղազախստանի նախագահը հետևել են պատվո պահակախմբի հանդիսավոր երթին։

  • Կիսվել: