շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացի համար երբևէ նախապայմաններ չեն առաջադրվել. Միրզոյան

Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացի համար երբևէ նախապայմաններ չեն առաջադրվել. Միրզոյան

Թուրքիայի կողմից նախապայմաններ երբևէ չեն առաջադրվել Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի համար։ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
 
«Երկու կողմերն էլ բազմիցս հայտարարել են և ընդգծել, որ նախապայմաններ չկան, և նպատակը հարաբերությունների վերջնական կարգավորումն է»,– ասաց նա։
Նրա խոսքով` իշխանությունների տարբեր ներկայացուցիչների կողմից, այդ թվում` բարձրագույն, ներկայացվել են տեսակետներ, մեկնաբանություններ։ Նախարարը շեշտեց` Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման հարցը երբևէ այդ քննարկումների մաս չի կազմել։
Ըստ նրա` այդ հարցը պարզապես օրակարգում չկա։

  • Կիսվել: