երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշ

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշ

Երեկ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Սեյրան Օհանյանի, Քրիստինե Վարդանյանի և Արգիշտի Գևորգյանի հետ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում էինք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Հարգանքի տուրք մատուցեցինք 1991 թ․ մայիսի 6-ին զոհված ոստիկանների հիշատակին։

Այնուհետև այցելեցինք Զորական, Կողբ և Դեղձավան համայնքներ։

Դեղձավանի անջրդի հողակտորների և ոռոգելի ջրի խնդրի մասին բարձրաձայնել և պատկան մարմիններին դիմել եմ բազմիցս։

Երեկ մեկ անգամ ևս ուսումնասիրեցինք և արձանագրեցինք խնդիրը։

Զրուցեցինք նշված համայնքների բնակիչների հետ, լսեցինք նրանց խնդիրներն ու առաջարկները։

Տավուշեցուն այսօր մտահոգում է հատկապես մի քանի գյուղերի՝ այսպես կոչված «անկլավների» հանձնման շուրջ տարվող խոսակցությունները։

Հարցի շուրջ մենք ևս հայտնեցինք մեր տեսակետը։

Այս և այլ հիմնահարցերի առավել մանրամասն կանդրադառնամ իմ առաջիկա հրապարակումներում»,- գրել է նա։

 

 

  • Կիսվել: