հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Հայաստան» հիմնադրամի միջոցների ոչ նպատակային օգտագործման վերաբերյալ կասկածներն անհիմն են. Արսեն Թորոսյան

«Հայաստան» հիմնադրամի միջոցների ոչ նպատակային օգտագործման վերաբերյալ կասկածներն անհիմն են. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախկին նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը կարծում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ պետական բյուջե մուտքագրված միջոցների ոչ նպատակային օգտագործման կասկածներն անհիմն են։ Այս մասին նա ասաց այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված գումարների իրացման եւ պետական բյուջե փոխանցման հարցի ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ:

Իր հերթին հանձնաժողովի ղեկավար, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց որոշումներ, որոնց համաձայն՝ առողջապահության նախարարությանը, երկրում ռազմական դրության պայմաններում, պետական բյուջեից միջոցներ են հատկացվել։

Թորոսյանը հակադարձեց, թե կան բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում են, որ պետբյուջեից հատկացված միջոցները ծախսվել են ըստ նշանակության։ «Հիմնադրամից պետբյուջե մուտքագրված գումարները հնարավորություն են տվել իրականացնել ինչպես ընթացիկ, այնպես էլ լրացուցիչ ծախսեր»,-հավաստիացրեց նախկին նախարարը:

 

 

  • Կիսվել: