շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հանդիպում են խնդրել Հայաստան ժամանած Վոլոդինից, սակայն մերժվել են (լուսանկար)

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հանդիպում են խնդրել Հայաստան ժամանած Վոլոդինից, սակայն մերժվել են (լուսանկար)

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները  դիմում-խնդրանքո դիմել են Հայաստան ժամանած ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, որտեղ ՀՀ  ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հանդիպում են խնդրել Վոլոդինից, սակայն, ինչպես հայտնի է, Վոլոդինն այդպես էլ չի հանդիպել վերջիններիս  հետ։

Ուշագրավ է, որ իրենց դիմում-խնդրանքում ընդդիմադիր խմբակցություններն ընդգծել են, թե իբր ՀՀ գործող  իշխանությունը չի ներկայացնում հայ ժողովրդի շահերը, և այդ է պատճառը, որ հանդիպում են խնդրում Վոլոդինից, սակայն մերժվել են՝ լինելով անգամ  ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տևական ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը ջանք  չէր խնայում բոլորին ապացուցելու համար, թե իբր վայելում է ռուսական կողմի հովանավորչութունը՝  սա խորհրդարանական ընդդիմության ամենամեծ ձախողումներից մեկն է, քանզի անգամ հանդիպում խնդրելուց հետո  ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը  չի հանդիպել վերջիններիս հետ։

Ստորև ներկայացնում ենք «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների  դիմում-խնդրանքը՝ ուղղված Վյաչեսլավ Վոլոդինին։

  • Կիսվել: