ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստան է ժամանել Ստանիսլավ Զասը

Հայաստան է ժամանել Ստանիսլավ Զասը

ՀԱՊԿ առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, ժամանել է Հայաստան, տեղեկացնում են ՀԱՊԿ մամուլի ժառայությունից:

Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:

Առաքելության խնդիրներն են ստեղծված իրավիճակի գնահատումը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հանգամանալից զեկույցի պատրաստումը և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության ապաէսկալացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը:

Առաքելության աշխատանքի ընթացքում նախատեսված են սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի ուսումնասիրման և մշտադիտարկման միջոցառումներ, ինչպես նաև հանդիպումներ Հայաստանի Հանրապետության բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ:

  • Կիսվել: