շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հայաստան» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները, «Պատիվ ունեմը» դեռ քննարկում է

«Հայաստան» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները, «Պատիվ ունեմը» դեռ քննարկում է

«Հայաստան» դաշինքը որոշել է վերցնել պատգամավորական մանդատները։ 

Սակայն, դեռևս պարզ չէ, Ռոբերտ Քոչարյանից բացի մանդատից էլի հրաժարվողներ կլինեն, թե ոչ։  

Նշենք, որ նախօրեին ցուցակը գլխավորող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ դիմել է ԿԸՀ և հրաժարվել մանդատից, քանի որ իրեն տեսնում գործադիրում։

Ավելացնենք, որ ութերորդ գումարման Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը կունենա 29 մանդատ։

«Պատիվ ունեմ»  դաշինքը քննարկում է պատգամավորական մանդատները վերցնել-չվերցնելու հարցը։

Նշենք, որ ընտրությունների արդյունքում «Պատիվ ունեմ» դաշինքը կունենա յոթ մանդատ։

  • Կիսվել: