շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Հայաստան» դաշինքի ազատ մանդատը կփոխանցվի Լևոն Քոչարյանին

«Հայաստան» դաշինքի ազատ մանդատը կփոխանցվի Լևոն Քոչարյանին

«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ երեք թեկնածուները, որոնք պետք է ստանձնեին պատգամավորական մանդատը, ինքնաբացարկի դիմում են ներկայացրել:

ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը քիչ առաջ հանդես եկավ հայտարարությամբ, որ մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանի փոխանցմամբ՝  «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ երեք թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:  Ինքնաբացարկների դիմումները կքննարկվեն  ԿԸՀ-ի նոյեմբերի 6-ի նիստում:

Նշենք, որ ընտրական ցուցակի հաջորդ համարը Լևոն Քոչարյանն է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին:

Լևոն Քոչարյանն այժմ կալանավորված է: Նա կասկածվում է ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

  • Կիսվել: