կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
«Հայաստան» դաշինքի պատգամավորները եղել են Տավուշում, լսել քաղաքացիների մտահոգությունները

«Հայաստան» դաշինքի պատգամավորները եղել են Տավուշում, լսել քաղաքացիների մտահոգությունները

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները երեկ օգոստոսի 8-ին, այցելել են Տավուշի մարզ, հանդիպել Ազատամուտ, Այգեհովիտ, Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս համայնքների բնակիչներին: Այս մասին հայտնում են խմբակցությունից:

Այցը պայմանավորված էր հիմնականում մարզի մի շարք համայնքների հետ կապված մտահոգիչ տեղեկություններով: Մասնավորապես, ակտիվորեն շրջանառվում է թեզը, այդ թվում իշխանության ներկայացուցիչների կողմից, որ մարզի որոշ համայնքներ ՀՀ իշխանությունը պատրաստվում է հանձնել Ադրբեջանին և դա ներկայացնում են որպես Հայաստանում գտնվող ադրբեջանական տարածքների վերադարձ: 

Տավուշցիները «Հայաստան» դաշինքի պատգամավորներին հիմնականում բարձրաձայնել են այդ մտահոգությունները, խոսել սցենարի անթույլատրելիության մասին, քանի որ այդ դեպքում, այլ խնդիրներից զատ, թշնամու վերահսկողության տակ է անցնում նաև M4 միջպետական նշանակության հայ-վրացական ճանապարհը:

Դաշինքի պատգամավորները վստահեցրել են, որ քաղաքացիների բոլոր խնդիրներն իրենց մշտական ուշադրության ներքո են, այդ թվում սահմանների հարցը, Ադրբեջանի հետ Հայաստանի իշխանությունների գրավոր ու բանավոր պայմանավորվածությունները. և անելու են հնարավորը ՝ քաղացիների շահերը ամեն կերպ պաշտպանելու համար:

  • Կիսվել: