ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայագիտության ոլորտում իշխանություններն իրականացնում են ապազգային քաղաքականություն․ Շարմազանով

Հայագիտության ոլորտում իշխանություններն իրականացնում են ապազգային քաղաքականություն․ Շարմազանով

Հայկականության դեմ արշավն այսօր չէ, որ մեկնարկել է, միգուցե այսօր ավելի տեսանելի է դարձել, բայց այն երկու տարի շարունակ ընթանում է: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

«Ակնհայտ է, որ ազգայինի ու ավանդականի դեմ արշավն այս երկու տարիների ընթացքում մեծ չափերի է հասել»,- նշեց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ Հայագիտության ոլորտում իշխանություններն իրականացնում են ապազգային քաղաքականություն:

«Դասագրքրերի ոփոխությունների վերաբերյալ պատմության պաշտոնական ամբիոններից որևէ մեկի կարծիքը ներառված չի եղել: Նախագծի չափորոշիչների մեջ, օրինակ, հայկական լեռնաշխարհը փոխարինվել է Արևելյան Անատոլիա»,-նշեց նա։

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետը ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձին իր պաշտպանության տակ է առնում, բայց հայոց լեզուն, պատմությունը, եկեղեցին հալածվում է, հարձակում է կատարում կաթողիկոսի վրա․

«Ես կարծում եմ, որ և՛ մասնագետները, և՛ քաղաքացիական հասարակությունը, և՛ մտավորական էլիտան պետք է մի քիչ ավելի համարձակ խոսեն և իրերն իրենց անունով կոչեն»։

  • Կիսվել: