ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Հայ ժողովրդին մի աչքով չնայեք. ինչ արեցիք Ղարաբաղում, Հայաստանում չի ստացվելու. Ալեն Սիմոնյան

Հայ ժողովրդին մի աչքով չնայեք. ինչ արեցիք Ղարաբաղում, Հայաստանում չի ստացվելու. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ արցախցի տղամարդը հայտարարում է, թե  «Ալեն Սիմոնյանը ծնվել է Ադրբեջանի տարածքում»։

«Այս շատ հայեցի արտաքինով ու բեխերով ղարաբաղցի ծերուկը պնդում է, թե ես ծնվել եմ Ադրբեջանի տարածքում՝ «Աղդամի վաենկոմատի հետևի երրորդ տանը»:

Սա կարծում է, թե նման բաներ տարածելով, վիրավորելով՝ ատելություն կսերմանի իմ հանդեպ կամ ինչ-որ կարծիք կձևավորի:

Ցավալի է, որ սա ու սրա նմանները կան: Չնայած արմատներով հայրական կողմս մի քանի սերունդ երևանցի է, մորական կողմս՝ արմատներով լոռեցի, ես ոչ մի վատ բան չեմ տեսնում հիշյալ կամ որև է այլ վայրում ծնված լինելու մեջ: Իսկ թե ով է այս ղարաբաղցին, ով է իրան ուղարկել այս տեքստը ասելու, պարզից էլ պարզ է: Պարզ չէ՝ փողը հազար դրամանոցներո՞վ է վերցրել, թե՞ երկու հատ 5000 դրամանոցով: 

Սրա նմաններին հիմա, երեկ ու վաղը ակտիվացնելու են, որ փորձեն Հայաստանի Հանրապետությունը ներսից քանդել, պայթեցնել: Հայ ժողովրդին մի աչքով չնայեք. այն, ինչ արեցիք Ղարաբաղում, Հայաստանում չի ստացվելու»,- «Տելեգրամ»-ում գրել է Սիմոնյանը։

  • Կիսվել: