շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հայ ժողովրդի մեջ ահռելի հիասթափություն կա ՌԴ-ի նկատմամբ. Միրզոյան

Հայ ժողովրդի մեջ ահռելի հիասթափություն կա ՌԴ-ի նկատմամբ. Միրզոյան

Գաղտնիք չէ, որ հայ հասարակության մեջ ահռելի հիասթափություն կա Ռուսաստանի, նրա հետ դաշնակցային հարաբերությունների նկատմամբ. այս մասին Վարշավայի անվտանգության համաժողովում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Հայ ժողովուրդը տասնամյակներ շարունակ հավատացած էր, որ եթե ինչ-որ բան պատահի, ՌԴ-ն կօգնի, կպաշտպանի մեզ: Բայց հայերը տեսան՝ դա այդպես չէ, մենք չստացանք այդ օգնությունը: Ավելին՝ 2020-ի պատերազմից հետո ՌԴ խաղաղապահներն ուղարկվեցին Լեռնային Ղարաբաղ, սակայն մենք տեսանք, որ հարկադիր տեղահանման ժամանակ խաղաղապահ առաքելությունը չաշխատեց, չարդարացրեց իրեն», - ասել է Միրզոյանը:

  • Կիսվել: