շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Թուրքիայից եկած ապրանքները մաքսազերծվելու են ԵԱՏՄ կանոններով. պատգամավոր

Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Թուրքիայից եկած ապրանքները մաքսազերծվելու են ԵԱՏՄ կանոններով. պատգամավոր

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, այսինքն՝ Հայաստանի սահմանները ԵԱՏՄ սահմաններն են, և երրորդ երկրներից, այդ թվում՝ թուրքական ապրանքների՝ Հայաստանի սահմանը հատելու դեպքում պետք է հանդիպեն ԵԱՏՄ մաքսային սահմանափակումների: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ խոսելով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման և դրա տնտեսական ազդեցության մասին:  

«Սահմանի բացման դեպքում Թուրքիայից եկած ապրանքները նույնպես մաքսազերծվելու են ԵԱՏՄ մաքսային կանոններով: Իսկ մաքսային դրույքաչափերը բավականին բարձր են»,- պարզաբանեց պատգամավորը: 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ հավելեց, որ  Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության մասին որևէ խոսք չկա, խոսքը բացառապես ճանապարհների ապաշրջափակման մասին է: «Այդ առումով Հայաստանն ու Ադրբեջանը հավասարազոր դիրքերում են: Ինքս անձամբ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է Հայաստանը Ադրբեջանի հետ առևտրաշրջանառություն իրականացնել»,- ընդգծեց նա: 

  • Կիսվել: