Հայ-տաջիկական սերտ համագործակցությունը կշարունակվի
Տաջիկստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը այցելել է Տաջիկստանի տնտեսական զարգացման և առևտրի նախարարություն:
2025 թվականի հունիսի 3-ին Տաջիկստանում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Աստանա) Արմեն Ղևոնդյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի նախախարի առաջին տեղակալ Աշուրբոյ Սոլեհզոդայի հետ:
Հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում երկկողմ փոխգործակցության մի շարք արդի հարցեր՝ համագործակցության հեռանկարային ուղղությունները վերհանելու շեշտադրմամբ:
Հատուկ ուշադրություն է դարձվել 2025 թ. ապրիլի 22-ին Դուշանբեում կայացած՝ Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի IV նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման գործընթացին:
Հանդիպման արդյունքներով երկուստեք վերահաստատվել է ի շահ հայ-տաջիկական տնտեսական փոխգործակցության ընդլայնման սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: