ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ ձևով զարգանում են. Փաշինյան

Հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ ձևով զարգանում են. Փաշինյան

Հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ ձևով զարգանում են և ինչպես եղել են, այնպես էլ շարունակւմ են մնալ ռազմավարական և դաշնակցային, որոնք շատ կարևոր տնտեսական կոմպոնենտով են ամրապնդված՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի և ՌԴ մասնակցությամբ։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հույս ունեմ և համոզված եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման այդ դինամիկան ոչ միայն կպահպանվի, այլև ավելի արդյունավետ կդառնա՛՛։

Խոսելով այն մասին, թե ինչպե՞ս է տեսնում Ռուսաստանի հայության դերակատարումը հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման գործում՝ Փաշինյանը նշեց, որ հայ համայնքը կարող է օգնել Հայաստանում ներդրումներ անելով, շատ կարևոր է նաև, որ հայ համայնքը իսկապես ցանկանա, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները զարգանան, այլ ոչ թե որոշ շրջանակներ իրենց նեղ շահերից ելնելով ամեն ինչ անեն, որպեսզի Հայաստան-Ռուսաստան հարաբերութուններում խնդիրներ առաջանան:

 

  • Կիսվել: