երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայ պաշտոնյաները կորոնավիրուսի թեստ կհանձնեն. նախապատրաստվում է կարևոր այց Մոսկվա

Հայ պաշտոնյաները կորոնավիրուսի թեստ կհանձնեն. նախապատրաստվում է կարևոր այց Մոսկվա

Մոսկվայից հատուկ չվերթով Երևան է ժամանել բժիշկների մի խումբ: Այս մասին հայտնում է Wargonzo-ն՝ հղում անելով ռուսական ուժային կառույցներում իր աղբյուրներին:

Ըստ նախագծի տվյալների` ռուս մասնագետները պետք է հայ բարձրաստիճան պաշտոնյաներից կորոնավիրուսի թեստի համար արյուն վերցնեն: Այդ պաշտոնյաները պատրաստվում են մեկնել Մոսկվա` կարևոր բանակցությունների:

Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ ուշադրություն է հատկացվում այդ գործընթացին, խոսքը ամենաբարձր մակարդակով խորհրդակցությունների մասին է: Wargonzo-ի տվյալներով` գործընթացը վերահսկվում է ռուսական հատուկ ծառայություններից մեկի կողմից:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: