հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Հայ լոբբիստների աշխատանքի արդյունքում հակահայկական բանաձևը հանվել է օրենքի նախագծից

Հայ լոբբիստների աշխատանքի արդյունքում հակահայկական բանաձևը հանվել է օրենքի նախագծից

Հայ լոբբիստների աշխատանքի արդյունքում հակահայկական բանաձևը հանվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի օրակարգում ընդգրկված օրենքի նախագծից։ Այս մասին հայտնում է  քաղաքագետ  Սուրեն Սարգսյանը։

«Դեռևս հուլիս ամսին նշել էի, որ պատմության մեջ ամենից հակահայկական բանաձևն է ներառվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի օրակարգում: Խոսքը գնում էր 2021թ Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում անթուլատրելի հակահայկական ձևակերպումների մասին: Ուրախ եմ տեղեկացնել, որ հայկական լոբբիստների աշխատանքի արդյունքում հակահայկական բանաձևը հանվել է օրենքի նախագծից: Ավելին, շրջանառության մեջ կան հակաթուրքական և հակաադրբեջանական նախագծեր:

Հ.Գ. Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ գործադրել են զրո ջանք»,- մասնավորապես գրել է նա։

  • Կիսվել: