երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայ խաղաղապահներն Ալմաթիում հացի կոմբինատի անցակետի վրա հնարավոր հարձակումը հետ մղելու վարժանքներ են իրականացրել (տեսանյութ)

Հայ խաղաղապահներն Ալմաթիում հացի կոմբինատի անցակետի վրա հնարավոր հարձակումը հետ մղելու վարժանքներ են իրականացրել (տեսանյութ)

Ռուսական Россия 24 հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հրապարակել Ալմաթիից, որում անդրադարձել է նաև  ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի կազմում Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների գործունեությանը:

Ռեպորտաժում նշվում է, որ հայ խաղաղապահները Ալմաթիում հացի ամենախոշոր կոմբինատի անցակետի վրա հնարավոր հարձակումը հետ մղելու վարժանքներ են իրականացրել: Նշվում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտը պատահական չէ հսկողության տակ վերցրել կոմբինատն անկարգությունների ընթացքում, քանի որ «այն տառացիորեն կերակրում է քաղաքի ողջ բնակչությանը»:

Հայ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սեյրան Քոչարյանը ռեպորտաժում պատմել է, որ քաղաքի բնակիչները և կոմբինատի աշխատակիցները հյուրընկալ են, իրենց բաց սրտով են ընդունել և բարձր գնահատել իրենց գործունեությունը:

  • Կիսվել: