Հայ-իրանական սահմանին քաղաքացիների հոսքի ավելացում այս պահին չի նկատվում․ ՊԵԿ
Հայաստան-Իրան պետական սահմանի «Ագարակ» անցակետը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։
«Հայ-իրանական սահմանին քաղաքացիների հոսքերի ավելացում այս պահին չի նկատվում»,- նշել են ՊԵԿ–ից:
Օրական միջին հաշվով հայ-իրանական սահմանը հատում է 250-300 մեքենա։