երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայ-ադրբեջանական պետական ​​սահմանին ծագած հարցերի շուրջ համակարգում է իրականացվում. Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության ղեկավար

Հայ-ադրբեջանական պետական ​​սահմանին ծագած հարցերի շուրջ համակարգում է իրականացվում. Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության ղեկավար

Հայ-ադրբեջանական պետական սահմանին ծագած հարցերի շուրջ համակարգում է իրականացվում: Այս մասին Բաքվում ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստում հայտարարել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության (ՊՍԾ) ղեկավար Էլչին Գուլիևը, տեղեկացնում է apa.az-ը:

Հավելենք, որ նիստին մասնակցում են նաև Հայաստանի սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչները։

Նշվում է, որ  Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը մեծ նշանակություն է տալիս ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության իրականացմանն ու զարգացմանը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։

Գուլիևն այս առնչությամբ ասել է. ՛՛Հանդիպումներ և խորհրդակցություններ են անցկացվում Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Վրաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչների հետ՝ հարևան երկրների սահմանային գերատեսչությունների հետ համատեղ գործունեություն ծավալելու նպատակով, քննարկվում են հետագա համագործակցության նոր ձևերն ու մեթոդները:

հաջողությամբ շարունակվում են ռուս-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման աշխատանքները, իրականացվում է օպերատիվ տեղեկատվության փոխանակում, հայ-ադրբեջանական պետական սահմանին ծագած հարցերի շուրջ համակարգում է իրականացվում՛՛:

 

  • Կիսվել: