շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայ-ադրբեջանական կարգավորման արևմտյան ծրագրի համաձայն՝ Արցախը մնում է Ադրբեջանի կազմում, իսկ Բաքուն նշանակում է ներկայացուցիչ. Գեղամ Մանուկյանը փաստաթուղթ ներկայացրեց

Հայ-ադրբեջանական կարգավորման արևմտյան ծրագրի համաձայն՝ Արցախը մնում է Ադրբեջանի կազմում, իսկ Բաքուն նշանակում է ներկայացուցիչ. Գեղամ Մանուկյանը փաստաթուղթ ներկայացրեց

Հայ-ադրբեջանական կարգավորման արևմտյան ծրագրի համաձայն՝ Արցախը մնում է Ադրբեջանի կազմում, իսկ Բաքուն նշանակում է ներկայացուցիչ, որը «Արցախի էթնիկ հայերի հետ քննարկում է» փոխհարաբերությունները։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ընթերցելով մի փաստաթուղթ։

Ըստ Մանուկյանի՝ արդեն երկու շաբաթ է մամուլում շրջանառվում է անգլերեն այդ փաստաթուղթը, որը մշակվել է Վաշինգտոնում և հավանության արժանացել Պրահայում։

«Սա մի քանի կետանոց փաստաթուղթ է, որի մասին իշխանությունները բառ չեն խոսել, չեն հերքել, որտեղ արձանագրվում է՝ Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվանում է Արցախից։

Մեկ մեջբերում՝ Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցչի, ով կաշխատի Լեռնային Ղարաբաղի հայ էթնիկ համայնքի կողմից նշանակված ներկայացուցչի հետ՝ քննարկումներ անցկացնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության վերաբերյալ:

Այսքանը՝ արցախցին էթնիկ փոքրամասնություն է միայն, ըստ արեւմտյան ծրագրի։ Էլ ինչու՞ պետք է Մինսկի խումբ աշխատեցնեն, բանակցություններում միջնորդ լինեն։ Հիմա, երեսուն տարուց հետո առաջին հայկական իշխանությունն է, որ համաձայն է Արցախը տալու, թշնամու բոլոր պահանջները կատարելու։ Սա է մինչեւ տարվա վերջ ստորագրվելիք իբր խաղաղության պայմանագիրը։ Նոյեմբերի 9-ի այդքան քննադատված հայտարարությունից առավել շատ զիջումով փաստաթուղթ. կրկնակի կապիտուլացիա»,- նշեց պատգամավորը։ 

  • Կիսվել: