երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը այսօրվա եռակողմ հանդիպման հիմնական թեման է. Լավրով

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը այսօրվա եռակողմ հանդիպման հիմնական թեման է. Լավրով

Ռուսաստանը լուրջ շահեր ունի Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ պատմական դեր է խաղացել։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հայ գործընկերոջ հետ հանդիպմանը։ Նախարարի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերջնական հաստատմանը։ Նա նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների դերը շատ նշանակալի է։

Այս համաձայնագրերը պետք է վճռորոշ նշանակություն ունենան բոլոր հարցերի վերաբերյալ բոլոր լուծումները գտնելու ժամանակ՝ եւ խաղաղության պայմանագրի, եւ բոլոր ճանապարհների ապաշրջափակման, եւ  սահմանի սահմանազատման հետ կապված՝ հետագա սահմանագծմամբ։  «Կարծում եմ, որ այս բոլոր ուղղություններով առաջընթացը առանցքային պայման է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար։ Ռուսաստանը լուրջ շահեր ունի Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ պատմական դեր է խաղացել:

Համոզված եմ, որ մեր դաշնակիցները դա հասկանում են։ Այս կարգավիճակով Ռուսաստանը կձգտի անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի առաջիկա իրադարձություններն օգտակար լինեն եւ կոնկրետ արդյունքներ տան»,- ասել է Լավրովը։ ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների այսօրվա եռակողմ հանդիպման գլխավոր թեման է։

  • Կիսվել: