Հավատում եմ Սերժ Սարգսյանի խոսքերին, որ այլևս չի հավակնելու որևէ ղեկավար պաշտոնի. Մանուկյան
Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հավաքի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն անդրադարձավ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, որտեղ Սարգսյանը հայտնել էր, որ այլևս որևէ ղեկավարի պաշտոնում չի լինելու։
« Ես հավատում եմ նրան։ Ինձ թվում է, որ դա հանգստացում կլինի այն մարդկանց համար, ովքեր անընդհատ բան են անում»,-ասաց նա: