հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հավատացած ենք, որ հնարավոր է հասնել խաղաղության համաձայնագրին. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ

Հավատացած ենք, որ հնարավոր է հասնել խաղաղության համաձայնագրին. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, պետքարտուղարությունում կայացած ճեպազրույցի ընթացքում  հրաժարվեց որևէ մանրամասներ տրամադրել Կովկասի բանակցությունների հարցով պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոյի՝ Հարավային Կովկաս կատարվելիք այցի մասին,  գրում է «Ամերիկայի ձայնը»։ 

Նա հավելել է. «Ինչպես մշտապես նշել ենք, հավատացած ենք, որ հնարավոր է հասնել խաղաղության համաձայնագրին: Ահա թե ինչու ենք շարունակում ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ ինչպես մեր գերատեսչության ամենաբարձր, այնպես էլ ավելի ցածր մակարդակներում՝ կոչ անելով նրանց գնալ բարդ փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են լիարժեք խաղաղության համաձայնագրին հասնելու համար»:

  • Կիսվել: