ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հավաստիացնում եմ՝ հանրահավաքի օրակարգը ներքաղաքական հարցեր չի պարունակում. Արցախի ԱԺ նախագահ

Հավաստիացնում եմ՝ հանրահավաքի օրակարգը ներքաղաքական հարցեր չի պարունակում. Արցախի ԱԺ նախագահ

Հոկտեմբերի 30-ի ԱԺ արտահերթ նիստի կազմակերպիչը ես եմ՝ խորհրդարանի բոլոր խմբակցությունների պատգամավորների և աշխատակազմի աշխատողների հետ միասին, իսկ հանրահավաքի կազմակերպիչը յուրաքանչյուր արցախցի է, ով մտահոգված է Հայրենիքի ճակատագրով։ Այդ մասին հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«Արցախի խորհրդարանի բոլոր ուժերի նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին ժամը 15։00-ին տեղի կունենա արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային։ Ուղիղ հեռարձակմամբ նիստը հեռարձակվելու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ հրավիրված մեծ հանրահավաքի ժամանակ։ Նիստից հետո ելույթները շարունակվելու են հրապարակում՝ հանրահավաքի ընթացքում։ Հավաստիացնում եմ, որ հանրահավաքի օրակարգը ներքաղաքական հարցեր չի պարունակում»,-ասաց Թովմասյանը:

  • Կիսվել: