երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Հավանական է երկուշաբթի օրվանից դասապրոցեսը վերականգնվի

Հավանական է երկուշաբթի օրվանից դասապրոցեսը վերականգնվի

Դասերը չշարունակելու հետ կապված հատուկ ցուցումներ չունենք։ Այսօր այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Հատուկ ցուցումներ չունենք դասերը չշարունակելու հետ կապված, եթե այսպես շարունակվի, երկուշաբթի օրվանից դասերն արդեն կսկսեն»,- ասաց նախարարը։ Նա նաև նշեց, որ առողջապահության նախարարության հետ ամենօրյա կապի մեջ են։

Հիշեցնենք՝ հանրապետության կրթական հաստատություններում կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում մեկշաբաթյա արձակուրդ է հայտարարվել։

  • Կիսվել: