ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հաճելի էր բովանդակալից խոսք լսելը. Միքայել Մինասյանը` Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին

Հաճելի էր բովանդակալից խոսք լսելը. Միքայել Մինասյանը` Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին

Երկու տարուց ավելի հայկական էկրանից պետական գործչին վայել ելույթների դեֆիցիտի ֆոնին հաճելի էր բովանդակալից խոսք լսելը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարզացրույցին։

«Դիտեցի նախագահ Քոչարյանի հարցազրույցը: Երկու տարուց ավելի հայկական էկրանից պետական գործչին վայել ելույթների դեֆիցիտի ֆոնին հաճելի էր բովանդակալից խոսք լսելը:

Խոսք, որում կար իմաստ, քննական մտածողություն, սառը դատողություն, համաշխարհային համատեքստում բոլոր հիմնական զարգացումների ու դրանց պատճառահետևանքային կապերի լավ տիրապետում, կար մտքի ժառանգականություն, երևույթների անալիտիկ զտում երկրորդականից ու դրական իմաստով արդարացված ինքնավստահություն: Խոսքս խելացիների համար է` սովորելու շատ բան կար հարցազրույցում:

Գիտեմ` դավադրապաշտները հիմա կոգևորվեն. այդպիսիներին ուշադրություն դարձնելու ժամանակը չէ այլևս` երկիր ենք կորցնում..․»,- գրել է Միքայել Մինասյանը։

 

  • Կիսվել: