շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հաստատվել է կորոնավիրուսի 2486 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 2486 նոր դեպք

Փետրվարի 8-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 2486 նոր դեպք: Կատարվել է 6807 թեստավորում, առողջացել՝ 3180 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 394 074 դեպք, որոնցից 356 165-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 28 251 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8102 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1556 է. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

Մեկ օրում մահացել է 6 մարդ։

Ընդհանուր կատարվել է 2 790 095 թեստավորում։

  • Կիսվել: