կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հաստատվել է կորոնավիրուսի 1184 նոր դեպք, մահացել է 42 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 1184 նոր դեպք, մահացել է 42 մարդ

Հոկտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 296 552 դեպք, որոնցից 261 952-ն` առողջացած, 6055-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 284 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 006 632 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 14 037 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք: Ունենք 1221 առողջացած, 42 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1261 է:

  • Կիսվել: