ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հաստատվեց Էլեկտրոնային առողջապահության համակարգում տվյալների բազայի ապանձնավորված տեղեկատվության կառավարման կարգը

Հաստատվեց Էլեկտրոնային առողջապահության համակարգում տվյալների բազայի ապանձնավորված տեղեկատվության կառավարման կարգը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 9-ի նիտում սահմանեց Էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալների բազայի ապանձնավորված տեղեկատվության կառավարման կարգը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 8-րդհոդվածի 1-ին մասի համաձայն՝ էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալների բազայի ապանձնավորված տեղեկատվությունը համարվում է ՀՀ սեփականությունը, որի կառավարումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:

Ժամանակակից էլեկտրոնային առողջապահության համակարգի առկայությունը հնարավորություն է ընձեռնում արդյունավետ կերպով իրականացնել բնակչության առողջապահական տվյալների մուտքագրումը, մշակումը, պահպանումը, արխիվացումը, անձնական տվյալների ապանձնավորումը, օգտագործումը էլեկտրոնային միջավայրում:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վիճակագրության, վերլուծությունների, հետազոտությունների, կանխատեսումների, գիտական աշխատանքների, փորձաքննությունների իրականացաման, հրապարակումների նպատակով օգտագործել Էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա ապանձնավորված տվյալները:

  • Կիսվել: