չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հաստատակամ ենք միասին աշխատելու․ Արամ Ա Կաթողիկոսը հանդիպել է Կանադայի վարչապետին

Հաստատակամ ենք միասին աշխատելու․ Արամ Ա Կաթողիկոսը հանդիպել է Կանադայի վարչապետին

Վեհափառ Հայրապետ Արամ Ա-ն հանդիպել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին։ Քննարկել են Հայոց ցեղասպանությունն ու Արցախի հարցը։ Այդ մասին տեղեկանում ենք Կանդային վարչապետի թվիթերյան գրառումից․

«Կանադայի հայ համայնքը հզոր է, եւ երբ այսօր հանդիպեցինք Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Կաթողիկոսի հետ, խոսեցինք այդ մասին: Մենք խոսել ենք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացված վայրագությունների և Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղության մեր աջակցության մասին», - ասել է Կանադայի վարչապետը։

Հանդիպմանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է նաև Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիին։

«Բարի գալուստ Կանադա, Ձերդ Սրբություն, Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոս։ Որպես հայկական սփյուռքի առանցքային առաջնորդ՝ մենք հաստատակամ ենք միասին աշխատելու՝ Հայաստանում և նրա շուրջ կայունություն ապահովելու, ինչպես նաև շուտով Երևանում մեր առաջին դեսպանատունը բացելու ուղղությամբ»,- գրել է նա։

  • Կիսվել: