երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հասկանալի չեն Ալիևի երեկվա հայտարարությունները, հրաժարվու՞մ է բրյուսելյան պայմանավորվածությունից․ Փաշինյան

Հասկանալի չեն Ալիևի երեկվա հայտարարությունները, հրաժարվու՞մ է բրյուսելյան պայմանավորվածությունից․ Փաշինյան

Հասկանալի չեն Ալիևի երեկվա հայտարարությունները, հրաժարվու՞մ է բրյուսելյան պայմանավորվածությունից: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով տարածաշրջանում տիրող քաղաքական իրադրության խնդիրների վերաբերյալ։

«Տեղյակ եք, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պայմանավորվել են ճանաչել 29․800 և 86․600 քկմ տարածքներով միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այս առումով առնվազն հասկանալի չեն Իլհամ Ալիևի՝ երեկ արված մի շարք հայտարարությունները։ Այս հարցով Ադրբեջանն ու միջազգային գործընկերները, արդյոք այդ հայտարարությունները նշանակու՞մ են հրաժարում բրյուսելյան պայմանավորվածություններից», - իր խոսքում ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հավելեց նաև, որ Ալիևի երեկվա տեքստը շատ մոտ է ձեռքբերված պայմանավորվածություններից հրաժարման՝ միևնույն ժամանակ կոչ անելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ այս մասով պարզաբանումներ և լրացուցիչ ճշգրտումներ ստանալ գործընկերներից։

Ավելի վաղհայտնել էինք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը  հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի Բաքվի պայմաններով. «Սահմանների սահմանազատումը պետք է լինի մեր պայմաններով, այսինքն՝ արդար պայմաններով։ Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային նորմերի վրա, Նախիջևան տանող ճանապարհը պետք է բաց լինի։ Հայաստանի զինված ուժերի բոլոր ներկայացուցիչները պետք է դուրս բերվեն Ղարաբաղից։ Սրանք են մեր պայմանները։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետք է խաղաղության պայմանագիր կնքվի՝ հիմնված տարածքային ամբողջականության սկզբունքի վրա», - հայտարարել էր Ալիևը։

  • Կիսվել: