երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի ղեկավարին Աշխատանքից ազատել են «Վերնատան» տեսանյութը լայքելու համար. hraparak.am

«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի ղեկավարին Աշխատանքից ազատել են «Վերնատան» տեսանյութը լայքելու համար. hraparak.am

Տեղեկություն ունեինք, որ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ենթակայութան տակ գտնվող  «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի ղեկավար Մկրտիչ Ջալալյանն ազատվել է աշխատանքից «Վերնատան» տեսանյութը լայքելու համար։ Խոսեցինք պարոն Ջալալյանի հետ, ով հաստատեց, որ ազատվել է աշխատանքից. գրում է hraparak.am-ը։

 

Սեփական դիմումի համաձայն։ Ինչու՞։ Պարոն Ջալալյանն ի պատասխան՝ ծիծաղեց և ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել։ Բայց հարցին, թե արդյոք «Վերնատան» տեսանյութը լայքելու համար իրեն ասվե՞լ է, որ դիմում գրի, գնա, նա պատասխանեց․ «Վերնատանը չգիտեմ, Մանուկյան Վազգենն էր վերլուծում, մատս պատահական կպել է, այնպես չէ որ․․․ ես էնքան քիչ գրագետ եմ էդ ֆեյսբուքյան բաների մեջ․․ էդ րոպեին թոռս մտավ սենյակ, մատս պատահաբար կպավ»։

Հարցին, թե ո՞վ իրեն «հորդորեց» դիմում գրել «սևերի» տեսանյութը լայքելու համար, Մկրտիչ Ջալալյանն ասաց․«Չէ, դա իմ ենթադրությունն է, որ պատճառը դա է»։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: